Անգլերեն «Վիքիպեդիան» կդառնա տպագիր հանրագիտարան

wikipedia«Վիքիպեդիա» օնլայն ազատ հանրագիտարանը հայտարարել է միջոցների հավաքում՝ հանրագիտարանի տպագիր տարբերակի ստեղծման համար: Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 50 000 ԱՄՆ դոլար, գրում է բրիտանական The Guardian-ը:

Մոտ հազար գրքից բաղկացած հանրագիտարանի թողարկումն անհրաժեշտ է՝ «Վիքիպեդիա»-ի ինֆորմացիոն տարողունակությունը ցուցադրելու համար: Այս մասին նշում են նախագծի կազմակերպիչները:

«Մենք բոլորս գիտենք, որ Վիքիպեդիան հսկայական է: Միայն անգլերեն տարբերակը պարունակում է ավելի քան 4մլն. հոդված: Իսկ կարո՞ղ եք դուք պատկերացնել դրա իրական չափսերը: Մենք մտածեցինք, որ դա պատկերացնելու լավագույն տարբերակը այն ֆիզիկական օբյեկտի վերածելն է: Նման թողարկումը կխրախուսի նաև անհաշվելի քանակությամբ կամավորներին, որոնք ստեղծե են այդ հսկա հանրագիտարանը 10 տարուց ավելի քիչ ընթացքում»,- նշում է գրքերի հրատարակությամբ զբաղվող PediaPress հրատարակությունն իր հայտարարությունում:

Անհրաժեշտ գումարի հավաքագրման դեպքում, պատրաստվելու է 10մետր երկարությամբ գրապահարան, որտեղ դրվելու են հանրագիտարանի բոլոր մասերը՝ կազմելով շուրջ 1193014 էջ: Տպագրությունից հետո կմեկնարկի շրջագայություն ամբողջ աշխարհով՝ շարժական ցուցահանդես: Ընդամենը 8 օրում PediaPress -ի այս ակցիան հավաքել է 2000 դոլար: Եվս 52 օր PediaPress-ը շարունակելու է գումարի հավաքագրում: