Huawei-ը ներկայացրել է Nexus 7-ի մրցակից MediaPad X1-ը (MWC 2014)

Huawei ընկերությունը, ինչպես և խոստացել էր վերջերս թողարկված գովազդում, որոշել է լուրջ մարտահրավեր նետել իր մրցակիներին՝ ներկայացնելով 7 դյույմանոց MediaPad X1 պլանշետը Բարսելոնայում անցկացվող MWC ցուցահանդեսին:

Տեխնիկական պարամետրերով Huawei-ի նոր պլանշետը հիշեցնում է Nexus 7-ի կատարելագործված տարբերակը: Էկրանի թույլատրությունը 1.920×1.200 պիքսել է, պրոցեսորը քառամիջուկ է՝ 1,6/1,8 ԳՀց (HiSilicon Kirin 910) հաճախությամբ, իսկ օպերատիվ հիշողությունը 2 Գբ է: Մարտկոցը 5.000 մԱ/ժ է և արտադրողի հավաստմամբ՝ կբավականացնի 8 ժամ վիդեո դիտելու համար:

huawei-mediapad-x1-01

huawei-mediapad-x1-03

Պլանշետի տեսախցիկը ստացել է Exmor RS BSI սենսոր, որը նկարահանում է տեսանյութեր  HDR տեխնոլոգիայով: Հիմնական տեսախցիկը 13 Մպ է, իսկ դիմայինը՝ 5Մպ: Խորհուրդ տրվող գինը 399 եվրո է:

Աղբյուրը՝ Mashable.com