Lenovo-ն ներկայացրել է Yoga Tablet 10 HD+ պլանշետ-համակարգիչը (MWC 2014)

Lenovo ընկերությունը Mobile World Congress 2014 ցուցահանդեսի շրջանակում պաշտոնապես ներկայացրել է Yoga Tablet 10 HD+ պլանշետ-համակարգիչը:

Այն աշխատում է Hold, Tilt և Stand երեք ռեժիմներով, որոնք նախատեսված են համապատասխան տարբեր ձևերով օգտագործման համար: Օրինակ Hold ռեժիմն ապահովում է պլանշետի հորիզոնական դիրքը, Tilt -ը՝ թեքված, իսկ Stand-ը՝ ուղղահայաց:

Lenovo Yoga Tablet 10 HD+

Պլանշետն ունի 10.1դյույմ IPS էկրան՝ 1920 x 1200 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝ 1.6ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ LP-DDR2 հիշողություն,  16 կամ 32Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ (մինչև 64Գբ), անլար հաղորդակության մոդուլներ՝ Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0, մարտկոցի հզորությունն է 9000 մԱ/Ժ:

Yoga Tablet 10 HD+-ն աշխատում է Android 4.3 ՕՀ-ով, չափսերն են՝ 261 x 3.0-8.1 x 180 մմ, կշիռը՝ 615 գրամ: Այն վաճառքի դուրս կգա ապրիլ ամսին՝ 350 դոլար արժեքով:

Lenovo Yoga Tablet 10 HD Plus 2

Աղբյուրը՝ lenovo.com