DreamWorks Animation ստուդիայի ղեկավար Ջեֆրի Կատցենբերգը հայտնել է, որ «Շրեկ» մուլտֆիլմը կունենա շարունակություն. կնկարահանվի անիմացիոն ֆիլմի 5-րդ մասը:
«Մենք մեր հերոսներին մի փոքր հանգստի էինք ուղարկել: Պետք չէ կասկածել, որ Շրեկը կունենա նոր շարունակություն»,- նշել է Կատցենբերգը Fox Business-ի հետ հարցազրույցում:
Հիշենք, որ Շրեկի արկածների վերջին մասը թողարկվել էր 2010-ին՝ «Ընդմիշտ Շրեկ» անվանմամբ և հավաքել էր համաշխարհային կինովարձույթներում 2.9մլրդ. դոլար:
Նշենք, որ DreamWorks Animation ստուդիա հայտարարել է նաև Լոնդոնում Շրեկի մոտիվներով ժամանցային այգու ստեղծման մասին, որը կբացվի 2015թ. ամռանը:
Աղբյուրը՝ Variety.com