Sony Pictures-ը կնկարահանի Angry Birds երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ

Sony Pictures ստուդիան իր պաշտոնական մամլո հաղորդագրությունում հայտնում է, որ մտադիր է նկարահանել երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ Rovio ընկերության ճանաչված Angry Birds խաղի հիման վրա: Ընկերությունը նախատեսում է թողարկել մուլտֆիլմը 2016թ. հուլիսի 1-ին:

Sony-Pictures-Angry-Birds

Բացի դրանից, Sony Pictures-ը հայտնում է, որ ֆիլմի ռեժիսորների դերում հանդես կգան Կլեյ Կեյտիսը և Ֆերգալ Ռեյլին, ովքեր հանդիսանում են հայտնի «Հրեշների արձակուրդը» և «Սմուրֆիկներ» ֆիլմերի ռեժիսորները:

Պետք է նշել, որ խաղի նախագծող ֆիննական Rovio-ն փորձ ունի անիմացիայի գործում, քանի որ վաղուց է զբաղվում իր խաղի անիմացիոն գովազդային հոլովակների ստեծման շուրջ: