Disney-ը թողարկել է ֆիլմերի iOS հավելված

Disney ստուդիան գործարկել է նոր iOS հավելված Disney Movies Anywhere-ը, որը հնարավորություն է տալիս դիտել ընկերության թողարկած ավելի քան 400 ֆիլմ: Հավելվածը հասանելի է անվճար ներբեռնման համար iTunes App Store-ում:

Disney iOS app

Disney Movies Anywhere-ը գործարկվել է «Սառցե սիրտը» անիմացիոն մուլտֆիլմի թվային տարբերակի թողարկման հետ միասին:

Հավելվածից կարելի է դիտել թե՛ դասական ֆիլմեր, ինչպես օրինակ «Մոխրոտիկը», այնպես էլ նոր ֆիլմեր: Հավելվածը պարունակում է Pixar և Marve ստուդիաների ֆիլմերը՝ «Վրիժառուները», «Երկաթե մարդը 3» և այլն:

400 ֆիլմերից յուրաքանչյուրը հասանելի կդառնա օգտագործողին այն iTunes-ից գնելու դեպքում: Disney Movies Anywhere-ը կարող է կազմել օգտագործողի սիրելի ֆիլմերով անձնական տեսադարան: Այս պահին անվճար դիտման համար հասանելի է «Սուպերընտանիք» ֆիլմը:

Աղբյուրը՝ mashable.com