HP-ն ներկայացրել է ProPad 600 G1 պլանշետը գործարարների համար (MWC 2014)

Hewlett-Packard ընկերությունը Բարսելոնայում կայացած MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է ProPad 600 G1 պլանշետը:

HP ProPad

Սարքը հագեցած է քառամիջուկ 64բիթ 1.6ԳԳց Intel Atom Z3795 կամ 32բիթ 1.46ԳԳց Atom Z3775 պրոցեսորով, 2Գբ կամ 4Գբ օպերատիվ, 31Գբ կամ 64Գբ ներկառուցված հիշողություններով, microSD քարտի բնիկով: Սարքն ունի Bluetooth 4.0 Low Energy և Wi-Fi 802.11a/b/g/n, 2Մպ դիմային և 8Մպ հիմնական ֆոտոխցիկ, էլեկտրոնային կողմնացույց և մի շարք այլ ցուցիչներ:

Պլանշետի էկրանը 10.1դյույմ է՝ 1920х1200 պիքսել թույլատրությամբ: Այն հագեցած է Corning Gorilla Glass պաշտպանիչ ապակիով: ProPad 600 G1-ն ունի նաև microHDMI ինտերֆեյս: Սարքը նախատեսված է բիզնես օգտագործողների համար և աշխատում է Windows 8.1 ՕՀ-ով: Չափսերն են՝ 259,6х181,8х9,9 մմ, քաշը՝ 650գ, մարտկոցը՝ 8380 մԱ/Ժ:

Նորույթը վաճառքի դուրս կգա ապրիլին, արժեքը չի հաղորդվում:

Աղբյուրը՝ hp.com