Minecraft խաղը կդառնա ֆիլմ

Warner Bros կինոընկերությունը ձեռք բերել Minecraft ճանաչված համակարգչային խաղը էկրանիզացնելու իրավունքը խաղի նախագծող շվեդական Mojang AB ընկերությունից, հայտնում է Deadline Hollywood-ը:

Խաղի էկրանիզացիայով զբաղվելու է պրոդյուսեր Ռոյ Լին, ով վերջերս ավարտեց The Lego Movie ֆիլմի շուրջ իր աշխատանքները, որը արդեն՝ ընդամենը երեք շաբաթում միջազգային կինովարձույթներում բերել է 280մլն. դոլարի եկամուտ: Առայժմ Minecraft-ի՝ ֆիլմ դառնալու մասին լուրը պաշտոնապես հաստատված չէ:

minecraft_large

2011-ին թողարկված Minecraft-ը խաղը համարվում է ամենաճանաչված համակարգչային խաղերից մեկը, որը չունի սյուժետ: Խաղացող էնտուզիաստները ինքնուրույն են ստեղծում իրենց վիրտուալ աշխարհները, իրական կառույցների կրկնօրինաները և աշխարհագրական վայրերը: 2014թ. փետրվարի տվյալներով Minecraft խաղն ունի 100 մլն. օգտագործող:

Վերջերս նաև ներկայացվեց Minecraft խաղի Xbox տարբերակը: