Microsoft-ը հնարավոր է ներկայացնի Windows 8.1-ի անվճար տարբերակ

windows8.1_2Microsoft ընկերությունը հնարավոր է ներկայացնի Windows 8.1 with Bing օպերացիոն համակարգի հատուկ տարբերակ, որը կլինի անվճար կամ շատ մատչելի՝ Windows 7-ից անցում կատարող օգտագործողների համար: Հաղորդում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրներին:

Նշենք, որ վերջերս ցանցում է հայտնվել օպերացիոն համակարգի տարբերակ, որը ներառում է Office, Skype և OneDrive ծառայությունները: The Verge-ը գրում է, որ Microsoft-ը նպատակ ունի անվճար տարբերակ ստեղծելու միջոցով մեծացնել ՕՀ-ի օգտագործողների թիվը, բացի այդ՝ հնարավոր է, որ Windows 8.1 with Bing-ը կառաջարկվի համակարգիչ արտադրող ընկերություններին: Microsoft-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Նշենք, որ NetMarketShare վերլուծական ընկերության տվյալներով՝ անձնական համակարգիչների շուկայում Windows 8 օպերացիոն համակարգի մասնաբաժինը կազմում է 11%: Առաջատարը Windows 7-ն է, որից օգտվում է 48%-ը, իսկ 29%-ը դեռևս չի հրաժարվում Windows XP-ից:

Աղբյուրը՝ TheVerge.com