
Մարտի 2-ին կայացավ Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա Օսկար 2014 մրցանակաբաշխությունը:
Ռեժիսոր Սթիվ Մաքուինի «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը արժանացել է լավագույն մրցանակին. ճանաչվել է «Տարվա լավագույն ֆիլմ»: Իրական պատմության հիման վրա նկարահանված այս ֆիլմը հաղթել է մնացյալ 8 թեքնածուներին՝ «Ուոլ-Սթրիթի գայլը», «Գրավիտացիա», «Նա», «Կապիտան Ֆիլիփս», «Ֆիլոմենա», «Գնորդների դալլասյան ակումբ», «Նեբրասկա», «Խաբեություն ամերիկյան ձևով»:
Դե իսկ ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմը արժանացել է միանգամից 7 Օսկարի մրցանակի, որոնց թվում «Լավագույն մոտնաժ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն ձայն»: Իսկ Կուարոնն իր հերթին ճանաչվել է «Լավագույն ռեժիսոր»:
«Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում Օսկարի են արժանացել Մեթյու Մակքոնեհին՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում իր դերի համար և Կեյթ Բլանշետը՝ «Ժասմին» ֆիլմում իր դերի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Ջարեդ Լետոն «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում իր դերի համար և Լյուպիտա Նյոնգոն «Ստրկության 12 տարիներ» ֆիլմում իր դերի համար:
Walt Disney Animation ստուդիայի «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմը ճանաչվել է լավագույն երկարամետրաժ մուլտֆիլմը:
Հաղթողների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ Օսկարի մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: