Թողարկվել է «Տրանսֆորմերներ»-ի 4-րդ մասի առաջին թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Տրանսֆորմերներ: Բնաջնջման դարաշրջան»-ի՝ Մայքլ Բեյի ռոբոտների մասին ֆիլմի 4-րդ մասի առաջին թրեյլերը:

«Տրանսֆորմերներ»-ի 4-րդ մասում դերասան Մարկ Ուոլբերգը, ով փոխարինել է Շայ ԼաԲաֆային, գնում է հսկա բեռնատար, որպեսզի այն մասերի բաժանի և դրանք վաճառելով՝ փող աշխատի: Եվ հանկարծ նա հայտնաբերում է, որ պողպատյա մեքենան տրանսֆորմեր է: Դե իսկ դրան հաջորդում են պայթյուններ, հարձակումներ, այլմոլորակայիններ և «Տրանսֆորմերներ»-ին բնորոշ մնացյալ իրադարձությունները:

Բացի թրեյլերից, հրապարակվել են նաև ֆիլմի առաջին պոստերները: Ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 26-ին: