Acer-ը կթողարկի «երեքը մեկում» Switch 10 հիբրիդային պլանշետը

Acer ընկերությունը պատրաստում է թողարկել Aspire Switch 10 պլանշետ-նոութբուքը, որն աշխատում է երեք ռեժիմներով: Այս մասին հաղորդում  liliputing.com կայքը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին:

acer1

Aspire Switch 10-ը ունի մուլտիթաչ 10.1դյույմ էկրան: Այն աշխատելու է Windows 8.1 օպերացիոն համակարգով և Intel պրոցեսորով: Պլանշետը կարող է աշխատել դոկ-կայանի հետ՝ հագեցած ստեղնաշարով և թաչփադով: Այն կարող է փոխարինել Ձեր նոութբուքը:

Այն կարել է օգտագործել նաև շնորհանդեսի ռեժիմով՝ այսինքն դիմային մասով հենել՝ ստեղնաշարը ետ գցած: Ցավոք, առայժմ այսքանն է սարքի մասին ինֆորմացիան:

acer2

Թողարկելով նման ճկուն դյուրակիր պլանշետներ՝ Acer-ը կարող է բարձրացնել համակարգիչների վաճառքը և բարելավել ֆինանսական տվյալները: Սպասվում է նաև, որ 2014-ին Acer-ը կթողարկի կրելի «խելաց» սարքեր:

Աղբյուրը՝ liliputing.com