Ամերիկացիների 10%-ը կարծում է, որ HTML-ը վեներական հիվանդություն է

htmlVouchercloud ընկերությունը հարցում է անցկացրել իր կայքում և պարզել՝ որքանով են այցելուները տեղյակ ինտերնետի և տեխնոլոգիաների հետ կապված հապավումների նշանակությանը: Պարզվել է, որ հարցվածների 77%-ը չգիտի, թե ինչպես է բացվում SEO-ն (Search Engine Optimization, «որոնողական օպտիմիզացիա»), ինչը կարելի է հասկանալ:

Սակայն այնպիսի տարածված բառեր, ինչպիսին է, օրինակ, «գիգաբայտը», հարցվածների 27%-ի կարծիքով Հարավային Ամերիկայի ինչ-որ միջատի անուն է: Իսկ «motherboard» բառը («материнская плата»), 42%-ի կարծիքով, նավի գլխավոր տախտակամածի անունն է:

Հարցվածների 23%-ը նշել է, որ MP3-ն ռովոտի անուն է «Աստղային պատերազմներ» ֆիլմից (որի իրական անունը C-3PO է): 18%-ն էլ համոզված է, որ Blu-ray-ը ծովային կենդանի է: Ինչ վերաբերում է USB հապավմանը, ապա 12%-ը կարծում է, որ դա եվրոպական երկրներից մեկի անվանման հապավումն է, իսկ 10%-ը շփոթում է HTML-ը STD-ի՝ վեներական հիվանդության հետ:

Աղբյուրը՝ tech.onliner.by