Sony ճապոնական ընկերությունը ծրագրում է մշակել վիդեոնկարահանման համար նախատեսված տեսախցիկներ, որոնք կկարողանան նկարահանել 4K Ultra HD (մոտ 3840 х 2160 պիկսել) թույլատրությամբ:
Այդպիսի որակյալ տեսանյութերով հնարավոր կլինի մեծ հեռավորության վրա տեսնել դեմքերը: Մատրիցայի լավացման համար Sony-ն պատրաստվում է օգտագործել պատկերների ավելի մեծ CMOS տիպի ցուցիչներ և թարմացված ծրագրային ապահովում:
4K-տեխնոլոգիան Sony-ն կներդնի 2015-ին: Nikkei պարբերականի տվյալներով՝ վիդեոնկարահանման տեսախցիկների վաճառքը 2013-ին հասել է մոտ 7 միլիարդ դոլարի:
Հիշեցնենք, որ Ultra HD թույլատրությունը հնարավորություն է տալիս ստանալ 4 անգամ ավելի հստակ պատկեր, քան Full HD-ն:
Աղբյուրը՝ nikkei.com