Sony-ն խոսել է PlayStation 5-ի թողարկման ժամկետներից

Ներ սերնդի խաղային համակարգիչները պետք է թողարկվեին ընթացիկ տարվա վերջին, որպես Սուրբ ծննդյան անակնկալ։ Հստակ ժամկետ չկար ու չկա, սակայն շատ աղբյուրներ ասում են, որ համակարգիչը կթողարկվի նոյեմբերին։

Ընդ որում, լուրեր էին պտտվում, որ նոր խաղային համակարգչի թողարկումը կարող է տեղափոխվել 2021 թվական, պանդեմիայի պատճառով։ Ու այդ ֆոնին լուր հայտնվեց, որ գոնե Sony PlayStation 5-ը դուրս կգա ոչ թե նախատեսված ժամկետից ուշ, այլ մի բան էլ՝ ավելի շուտ։

Եթե հավատանք այդ լուրերին, համակարգիչը կթողարկվի հոկտեմբեր ամսին։ Ավելի, այս դեպքում աղբյուրը հենց Sony-ն է։

Իհարկե, սա կարող է նաև սխալմունք լինել, սակայն սխալմունքի այդքան էլ նման չէ։ ՈՒ պետք չէ մոռանալ նաև այն լուրերի մասին, որ սկզբնական շրջանում սարքավորումը մեծ դեֆիցիտի մեջ է լինելու։