Ինչպես կրճատել ռոումինգի ծախսերը 10 անգամ

RoamerԻնչպես գիտեք, ռոումինգում զանգերն ու ինտերնետից օգտվելը բավական թանկ է,  ինչի պատճառով շատերն ուղղակի այլ երկիր ժամանելիս սկսում են օգտվել այդ երկրի բջջային օպերատորներից: Սակայն եթե ուզում եք զանգեր կատարել Ձեր հեռախոսահամարով, ապա ներկայացնում ենք Roamer ծրագիրը:

Ծրագրից օգտվելու համար պետք է այն բեռնել Google Play-ից կամ App Store-ից: Ընդ որում՝ այն անվճար է:

Խորհուրդ ենք տալիս տեղադրելուց հետո միանգամից միացնել ծրագիրն ու սեղմել «Հիշեցնել» կոճակը և նշել ժամը, որպեսզի այլ երկրի տարածքում զանգեր չկատարեք Ձեր բջջային օպերատորի սակագներով:

Երբ գա ժամանակը, ծրագիրը կհիշեցնի, որ անհրաժեշտ է կարգավորումներ անել: Միացնում ենք ծրագիրն ու սեղմում «Գրանցում» կոճակը: Նշում ենք հեռախոսահամարը, այնուհետև այն հաստատում SMS-ով եկած կոդի միջոցով:

Roamer 2

Այնուհետև «Запарковать номер» կոճակի միջոցով վերահասցեավորում է տեղի ունենում Roamer-ի ծառայողական համարի վրա:

Roamer 5

 Այլ երկրի Sim-քարտ ձեռք բերելուց հետո, տեղադրում ենք այն հեռախոսում և գրանցում Roamer-ում:

Այսպիսով մենք կապում ենք իրար հին ու նոր SIM-քարտերը: Կարգավորումը վերջացած է, կարելի է արդեն զանգեր կատարել: Եթե Դուք զանգ ստանաք, ապա այն կվերահասցեավորվի Roam-ին, այնտեղից էլ Ձեր նոր Sim-քարտին:

Իսկ զանգեր կատարելիս անհրաժեշտ է կարճ ժամանակով միացած լինել ինտերնետին: Ընտրում եք համարը, սեղմում եք «Զանգել» կոճակը, այնուհետև զանգ է գալիս Roamer-ից, որին պետք է պատասխանել ու սպասել, մինչև կապ հաստատվի կոնտակտի հետ:

Ընդ որում՝ բոլորը տեսնում են Ձեր ծանոթ համարը: Roamer-ն աշխատում է 217 երկրներում, իսկ համար կայանել հնարավոր է  54 երկրներում: Գները կարող եք նայել հավելվածի մեջ: Roamer-ի հաշիվը կապված չէ SIM-ի հաշվեկշռին և լիցքավորվում է առանձին՝ PayPal-ի միջոցով:

Roamer 8

Ինչ վերաբերում է երկրի ներսում կատարվող զանգերին, ապա Roamer-ն այստեղ դեր չի խաղում: