Samsung-ը գործարկել է անվճար հոսքային երաժշտական ծառայություն Milk Music-ը

Samsung ընկերությունը ներկայացրել է հոսքային երաժշտական ծառայություն Milk Music-ը, որի հիմքում Slacker ինտերնետ-ռադիոկայանն է: Այն ունի յուրօրինակ նոր դիզայն՝ ֆոնային պատկերներով, հեշտ նավարկման հնարավորությամբ և դիմային կլոր կոճակ՝ երաժշտության ժանրի ընտրության համար:

Milk Music

Օգտագործողները կարող են նաև կարգավորել երաժշտության հեռարձակումը ըստ՝ ճանաչված, նոր և սիրված ստեղծագործությունների: Գլխավոր էկրանում գտնվում են նաև երաժշտության հնչեցման, մենյուի կանչի և մի շարք այլ կոճակներ:

Milk Music 2

Milk Music-ը միավորում է ավելի քան 200 ռադիոկայան: Այն առայժմ հասանելի է անվճար և այստեղ բացակայում է գովազդը: Հավելվածը հասանելի է Galaxy սարքերի օգտագործողների համար: Samsung-ը ցանկանում է շուկայում առկա բազում Android մրցակի-սարքերի թվում ընդգծել և առանձնացնել իր բրենդը:

Milk Music 3

Այս պարզ, հարմար և գեղեցիկ հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Google Play-ից: