Պիցցերիաների ցանց Pizza Hut-ը և Chaotic Moon Studios ընկերությունը համատեղ նախագծել են սենսորային սեղան՝ պիցցա պատվիրելու համար: Այս նոր կոնցեպտի տեսանյութը տեղադրվել է Pizza Hut-ի YouTube էջում:
Ըստ կոնցեպտի, մարդիկ կարող են «կազմել» պիցցա՝ օգտվելով ինտերակտիվ սենսորային սեղանի ինտերֆեյսից, ապա նաև վճարել պատվերի համար:
Այս կոնցեպտը իրականություն կդառնա մոտակա 6 ամիսներից ընթացքում, խոստանում են տեխնոլոգիան մշակող Chaotic Moon Studios-ի նախագծողները: