Sony-ն և Panasonic-ը կթողարկեն մինչև 1Տբ ծավալի օպտիկական սկավառակներ

Archival DiscSony և Panasonic ընկերությունները հայտնել են օպտիկական սկավառակների նոր սերունդի թողարկման մասին, որոնց ծավալը հասնելու է մինչև 1Տբ:

Օպտիկական սկավառակի նոր ստանդարտը ստացել է Archival Disc անվանումը և նախատեսված է լինելու տվյալների «պրոֆեսիոնալ պահպանման» համար: Ըստ Sony-ի, կրիչը խոնավության և ջերմության նկատմամբ անտարբեր է և վերջինիս վրա գտնվող տվյալները հնարավոր կլինի ընթերցել անհամ ապագ տեխնոլոգիաների առաջխաղացման դեպքում:

Հայտնի է, որ կթողարկվի Archival Disc  սկավառակների երեք տեսակ՝ 300Գբ, 500Գբ և 1Տբ ծավալով: Ընդ որում բոլոր ֆորմատները նախատեսված են լինելու միանգամիա ձայնագրման համար: Archival Disc սկավառակների թողարկումը կկայանա 2015թ-ին: Sony-ն չի նշում, թե որքան կարող են արժենալ նման սկավառակաները:

Նշենք, որ այս նոր սերնդի սկավառակների նախագծման շուրջ համատեղ աշխատանքները Sony-ն և Panasonic-ը մեկնարկել են 2013թ. հուլիսին:

Աղբյուրը՝ sony.com