Ինչպես հաղորդում է AppleInsider-ը, Apple TV հեռուստատեսային կցորդը կարող է համալրվել տեսախցիկով, որը կհետևի օգտագործողի շարժումներին: Այս մասին հետևություններ արվել են Apple-ի կողմից հրապարակված աշխատանքի հայտարարություններից հետո:
Թափուր աշխատատեղերի մասին հայտարարության մեջ նշվում է թիմի մասին, որը կզբաղվի տեսախցիկների ներդրմամբ ընկերության ինովացիոն արտադրանքների մեջ, այդ թվում՝ Apple TV-ի: Ընկերությունը փնտրում է տեսախցիկների ալգորիթմների նախագծող, մեդիահամակարգերի արտադրողականության գծով ինժեներ և այլն:
Նշենք, որ վերջերս Apple-ը գնել է իսրայելական PrimeSense ընկերությունը, որը նախկինում Microsoft-ի համար մշակում էր Kinect սենսորը, որը թույլ է տալիս ճանաչել օգտագործողի շարժումները:
Աղբյուրը՝ appleinsider.com