Գտնվել է աշխարհում առաջին անգամ էլ.նամակին կցված լուսանկարը

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, գտնվել է աշխարհում առաջին լուսանկարը՝ կցված էլ.նամակին: Ամերիկացի ինժեներ Նատանիել Բորենշտեյնը, ով ստեղծել է էլեկետրոնային փոստի միջոցով ֆայլերի փոխանակման տեխնոլոգիան՝ MIME-ն, 1992-ին առաջին անգամ որպես կից ֆայլ ուղարկել է լուսանկար էլ. փոստով:

Mime photo

Լուսանկարում պատկերված է The Telephone Chords երաժշտական խումբը, որոնց թվում է հենց Բորենշտեյնը (աջ մասում), ով նաև զբաղվում էր երաժշտությամբ:

MIME տեխնոլոգիան (Multipurpose Internet Mail Extension) 22 տարեկան է և մինչ օրս ակտուալ է: