Համակարգչային էկրանների շուկան կրճատվում է

IDC ընկերությունը գնահատել է համակարգչային մոնիտորների համաշխարհային շուկայի ծավալը 2013-ի վերջին եռամսյակի կտրվածքով:

monitor

Ըստ հետազոտության՝ հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին ամբողջ աշխարհում իրացվել է 34,9 մլն համակարգչային մոնիտոր: Սա մոտավորապես 3,8%-ով ավելի քիչ է, եթե համեմատենք 2012-ի չորրորդ եռամսյակի հետ:

Համակարգչային մոնիտորների ամենախոշոր արտադրողը մնում է Dell ընկերությունը, որի մասնաբաժինը մեկ տարում աճել է 12,7-ից 14,2%: Երեք ամսվա ընթացքում ընկերությունն իրացրել  է 4,97 մլն էկրան:

monitor2

Երկրորդ տեղում HP ընկերությունն է, որի մասնաբաժինը նույնպես աճել է 10,8%-ից 12,2% (4,27 միլիոն մոնիտոր): Երրորդ տեղում Samsung-ն է, որի մասնաբաժինը նվազել է 15,0-ից 12,0%:

Աղբյուրը՝ idc.com