Samsung-ը գործարկել է դիզայնին նվիրված կայք (վիդեո)

Հարավկորեական Samsung ընկերությունը գործարկում է կայք՝ նվիրված դիզայնին: Նոր ռեսուրսի գովազդային հոլովակը ցույց է տալիս կայքի ուղղվածությունը:

Samsung design

www.design.samsung.com կայքը հիմնականում կենտրոնացած է լինելու Samsung-ի արտադրանքների վրա: Սակայն այստեղ հնարավոր կլինի ծանոթանալ նաև ընկերության չիրականացրած և չհրապարակված արտադրանքներին և ապագայի կոնցեպտներին: Օրինակ, գովազդային հոլովակում ցուցադրվում են կոր ճկուն էկրաններ:

Կայքի գործարկումը կկայանա մարտի 27-ին:

Հիշեցնենք, որ տարեսկզբում Samsung-ի ղեկավար Լի Կուն-Հին հայտնեց, որ ընկերությունը կենտրոնանալու է միայն նոր արտադրանքերի թողարկման վրա՝ հրաժարվելով իր 10 ամյա բիզնես ռազմավարությունից: Ըստ նրա՝ ժամանակն է անցնել նորարար ծրագրային ապահովման, որի համար հետազոտական կենտրոնները պետք է աշխատեն 24/7 օրակարգով: