Թողարկվել է «Իքս մարդիկ» ֆիլմի շարունակության 2-րդ թրեյլերը (վիդեո)

Fox կինոընկերությունը հրապարակել է «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրեր» ֆիլմի 2-րդ թրեյլերը:

Թրեյլերն ավելի լավ է ծանոթացնում ֆիլմի պոստապոկալիպտիկ միջավայրին և համաշխարհային կոնֆլիկտի պատճառներին:

Նշենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Marvel ընկերության 1981թ-ի կոմիքսներն են: Կոմիքսի հերոսները պետք է կանխեն մոտ ապագայի մուտանտնեի բնաջնջումն ու մեկուսացումը: Ֆիլմի գործողությունները կատարվելու են միաժամանակ անցյալում, ներկայում և ապագայում:

Ֆիլմը կհայտնվի էկրաններին 2014թ. մայիսին: