Windows XP օպերացիոն համակարգի տեխսպասարկումը կդադարեցվի ապրիլի 8-ին: Սա նշանակում է, որ հին ՕՀ-ի երկրպագուներն ունեն ընդամենը 2 շաբաթ Microsoft Security Essentials և բոլոր service pack-երը ներբեռնելու համար:
Ներկա պահին, անհատական համակարգիչների օգտագործողների ավելի քան 20%-ը դեռ շարունակում է օգտագործել Windows XP: Microsoft-ի խոսքով, վերջններս ՕՀ-ն նոր տարբերակի չթարմացնելու դեպքում՝ կարող են հանգիստ դառնալ մի շարք վնասակար ծրագրերի թիրախ ապրիլի 8-ից հետո:
Այս խնդրի համար Microsoft-ն առաջարկում է երկու լուծում՝ տեղադրել համակարգչում Windows 8 կամ գնել նոր համակարգիչ, որում իհարկե արդեն կլինի տեղադրված Windows 8:
Թարմացման համար յուրաքանչյուր օգտագործող կստանա 50 դոլարի կտրոն, որը հնարավոր կլինի ծախսել նոր ՕՀ-ի կամ XBOX One-ի ձեռքբերման համար: Այս ակցիան կգործի միայն ԱՄՆ-ում մինչև ապրիլի 30-ը:
Հիշենք, որ Windows XP-ն ներկայացվել է հանրությանը 2001թ-ին և դարձել ամենաճանաչված օպերացիոն համակարգը մարդկության պատմության ընթացքում: