Instagram-ն օգնում է որոշել աշխարհի ամենաերջանիկ երկրները

Jetpac iOS հավելվածը հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը՝ վերլուծելով Instagram ֆոտոցանցում վերբեռնված 150մլն. լուսանկար: Հավելվածը հաշվում է լուսանկարներում ժպիտների քանակը: Jetpac-ի վիճակագրությամբ ամենաերջանիկ մայրցամաքն է Հարավային Ամերիկան, իսկ ամենաերջանիկ երկիրը՝ Բրազիլիան: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ասիական երկրներում: Օրինակ Ճապոնիայում ամենաքիչն են ժպտում: Այն ցուցակում 122-րդ տեղն է զբաղացնում:

Անսպասելի յուրօրինակ ցուցանիշներ է գրանցվել Եվրոպայում, որտեղ ժպիտների առաջատարը Մակեդոնիան է: Երջանիկ երկների տասնյակում է հայտնվել Ռուսաստանը, Ուկրաինան: Եվրոպական երկրներից Գերմանիան, Ֆրանսիան և այլք դուրս են առաջին տասնյակից:

Jetpac 06

Jetpac-ը անվճար iOS հավելվածն օգնում է մարդկանց անհրաժեշտ թեմատիկ վայրեր՝ Instagram լուսանկարների վերլուծության շնորհիվ:

Այն կարող է հայտնել ոչ միայն ամենաճանաչված ակումբները, սրճարանները կամ թանգարանները, այլև որոշել հիփսթերների կամ սերֆերների «էպիկենտրոնը»: