Կապիտան Ամերիկան մտադիր է դադարեցնել դերասանի կարիերան

Chris Evans

«Վրիժառուներ»-ի հերոս և «Առաջին վրիժառու» Կապիտան Ամերիկան՝ դերասան Քրիս Էվանսը Variety-ի հետ հարցազրույցում նշել է, որ մտադիր է դադարեցնել դերասանի կարիերան:

Ավելի վաղ դերասանը հայտնել էր, որ ցանկանում է դադար վերցնել Marvel-ի ֆիլմերում նկարվելուց հետո: Հիշենք, որ Էվանսը պետք է խաղա Marvel կինոստուդիայի 6 ֆանտաստիկ ֆիլմերում: Դրանցից 5-ը՝ ներառյալ «Վրիժառուները» և «Ֆանտաստիկ քառյակը», արդեն թողարկվել են և ընթանում է վերջին ֆիլմի՝ «Վրիժառուներ 2»-ի նկարահանումները:

Քրիս Էվանսի խոսքով, նա ցանկանում է հրաժարվել դերերից և սկսել զբաղվել ռեժիսուրայով: «Ես վաղուց եմ մտադիր ռեժիսուրայով զբաղվել, սակայն ամեն պահի ինչ որ նոր դերեր են հայտնվում: Կարծում եմ հիմա այն պահն է, երբ ես իսկապես հասկացել եմ, որ պետք է հեռանալ դերասանի կարիերայից»,- նշել է նա:

Նշենք, որ Էվանսի ռեժիսորական դեբյուտն արդեն կայացել է: Նա նկարահանել է «1:30 Train» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ ինքն էլ է մի դեր տանում:

Աղբյուրը՝ Variety.com