Yandex-ը կդառնա ԱՊՀ-ում վաճառվող Nokia Android հիմնական որոնողական համակագը

Nokia X

Yandex-ը կդառնա Nokia X շարքի սմարթֆոնների լռելյայն որոնողական համակարգը: Այն տեղադրված է լինելու Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում վաճառվելիք բոլոր Nokia X շարքի սմարթֆոններում, գրում է Digit.ru-ն:

Բացի դրանից, Nokia-ի Android սմարթֆոնների օգտագործողները կկարողանան օգտվել նաև «Яндекс.Store» հավելվածների խանութից, ուր հասանելի են ավելի քան 100 հազար Android հավելվածներ՝ ներառյալ Skype, «ВКонтакте», Cut the Rope և այլն:

Հիշենք, որ Mobile World Congress 2014 ցուցահանդեսին Nokia-ն ներկայացրեց երեք Android սմարթֆոն, որոնց նպատակն է ամրացնել ընկերության դիրքերը բյուջետային սմարթֆոնների շուկայում:

Nokia X և Nokia X+ մոդելի սմարթֆոնները հագեցած են 4 դյույմ IPS-էկրանով և 3Մպ տեսախցիկներով, իսկ Nokia XL մոդելը 5 դյույմ է և ունի 2Մպ դիմային և 5Մպ հիմնական ֆոտոխցիկ:

Nokia X շարքի սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի Ռուսաստանում արդեն գալիք շաբաթից, իսկ ԱՊՀ երկրներում սմարթֆոնների վաճառքը սպասվում է մի փոքր ուշ:

Աղբյուրը՝ Digit