Microsoft-ը կարող է նախագծել սեփական կրելի սարքերը

MicrosoftMicrosoft ընկերությունը ձեռք է բերել Osterhout Design Group ընկերության մտավոր սեփականության իրավունքները: Վերջինս զբաղվում է կրելի սարքերի նախագծմամբ: Ինչպես գրում են ցանցային աղբյուրները, մի շարք տեխնոլոգիաների արտոնագրերի ձեռքբերման համար Microsoft-ը վճարել է 100-150մլն. դոլար:

Նշվում է, որ Osterhout Design Group-ը կշարունակի գործել որպես անկախ ընկերություն: Արտոնագրերում խոսքը գնում է մասնավորապես վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մասին: Թե ինչպես է Microsoft-ը պատրաստվում դրանք օգտագործել, առայժմ, անհայտ է: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ընկերությունը մտադիր է նախագծել սեփական կրելի «խելացի» ակնոցը՝ Google Glass-ի նման:

Չի բացառվում նաև, որ ձեռք բերված տեխնոլոգիաները օգտագործվեն Xbox խաղային հարթակի հավելյալ աքսեսուարների նախագծման համար: Microsoft-ն իր հերթին չի մեկնաբանում մամուլում տարածված այս լուրերը:

Աղբյուրը՝ techcrunch.com