Այսուհետ հնարավոր կլինի ստեղծել մեկանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարք (վիդեո)

Եռաչափ տպագրությունն օրեցօր նորանոր հեռանկարներ է բացում: Նման տպիչների օգնությամբ հնարավոր կլինի պատրաստել միանգամյա օգտագործման անօդաչու սարքեր:

AMRC-UAV

Շեֆիլդի համալսարանի ինժեներները ստեղծել են անօդաչու սարք, որը բաղկացած է 9 մասերից: Այս մոդելը հնարավոր է տպել եռաչափ տպիչներով: Ինժեներներն աշխատում են այժմ ռոբոտների կատարելագործման ուղղությամբ: Նախատեսվում է, որ դրանք կունենան ավտոնոմ կառավարման համակարգ և GPS համակարգ:

Հնարավոր է նաև, որ անօդաչու սարքերը համալրվեն տեսախցիկներով: Մանրամասները դիտեք տեսանյութում:

Աղբյուրը՝ suasnews.com