Microsoft-ն այսօր առաջին անգամ կխոսի Windows 9-ի մասին

Այսօր Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած BUILD 2014 նախագծողների կոնֆերանսին Microsoft-ը մտադիր է առաջին անգամ խոսել իր նոր օպերացիոն համակարգի՝ Windows 9-ի մասին: Ըստ վերլուծաբանների, վերջինիս թողարկումը կկայանա 2015-ին:

Microsoft-ի մասին հաճախ անդրադարձող լրագրող Մերի Ջոու Ֆոլին ենթադրում է, որ ընկերությունը մանրամասն չի պատմի նոր ՕՀ-ի ֆունկցիաների մասին: Նրա խոսքով, BUILD 2014-ի մասնակիցները հիմնականում կիմանան ARM չիպերով բջջային սարքերի համար նախատեսված Windows-ի տարբերակի մասին:

Հնարավոր է, որ նոր ՕՀ-ն չունենա սովորական աշխատանքային սեղան: Սա նշանակում է, որ օգտագործողներն այդպես էլ չեն ստանա «կունանա՞ արդյոք հաջորդ Windows-ը Start կոճակը» հարցի պատասխանը:

windows-9-start-2.600

Ավելի վաղ ոլորտի մասնագետները հայտնում էին, որ Microsoft-ը էական փոփոխություններ է պատրաստվում կատարել իր ՕՀ-ում, ինչը կապված է նախևառաջ նախորդ տարբերակի հաջողության ցածր ցուցանիշների հետ: Windows Vista-ն մեծ դժվարությամբ էր իր օգտագործողին գտնում, Windows 7-ն իր հերթին ընդամենը Vista-ի ավելի փոփոխված տարբերակն էր: Դե իսկ Windows 8-ը մեկ այլ մեծ քայլ էր, որը նույնպես օգտագործողների կողմից շատ «հիվանդագին» է ընկալվում: Հնարավոր է ՕՀ-ի հաջորդ տարբերակին հաջողվի գրավել օգտագործողների սրտերը:

Լուրեր են տարածվել այն մասին, որ Microsoft-ը փորձում է համատեղել Metro ինտերֆեյսը սովորական աշխատանքային սեղանի հետ:

Աղբյուրը՝ zdnet.com