Apple-ը 38 տարեկան է

Apple-logo

38 տարի առաջ 1976թ-ին ապրիլի 1-ին երկու ընկերներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնեցին այսօր արդեն աշխարհահռչակ Apple ընկերությունը: Հենց ապրիլի 1-ին Apple-ը գրանցվել է որպես ընկերություն՝ Apple Computer անունով:

Հիշեցնենք, որ երկու Սթիվը համակարգչային տեխնիկայի շուկա մտան Apple I համակարգչով: Ըստ Սթիվ Ջոբսի անհատական համակարգիչը պետք է լինի առավել հասանելի և սովորական օգտագործման համար: Այդ տարիներին գոյություն ունեցող համակարգիչների կողքին Apple I-ը համարվում էր իսկական գլուխգործող՝ նորարարություն: Երկու ընկերները աշխարհին էլ ավելի շատ զարմացրեցին իրենց Apple II համակարգչով, որը ընկերության հեղինակության հիմքը դրեց:

Այսօր Apple բրենդը ասոցացվում է կատարյալ, հարմարավետ, նորաձև համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի և այլ սարքերի հետ: Շնորհավոր ծնունդդ Apple 🙂