Microsoft-ը ներկայացրել է ունիվերսալ SDK փաթեթ նախագծողների համար

MicrosoftMicrosoft ընկերությունը Build 2014 համաժողովին ներկայացրել է նախագծողների համար նախատեսված փաթեթ, որը թույլ է տալիս օգտագործել արդեն մշակված հավելվածների կոդերը:

Օպերացիոն համակարգների գծով ղեկավար Դեյվիդ Տրեդուելը նշել է, որ Microsoft-ն այսուհետ թույլ կտա ստեղծել ունիվերսալ հավելվածներ, որոնք համատեղելի կլինեն տարբեր տեսակի սարքերի հետ: Մշակողը կարող է ընտրել՝ արդյոք հավելվածի դիզայնը նույնը կլինի բոլոր սարքերում, թե կտարբերվի: Ինչ վերաբերում է հավելվածի ինտերֆեյսին, ապա այն ավտոմատ կերպով կհարմարեցվի սարքի էկրանի չափսերին:

Իսկ օգտագործողները, ովքեր ձեռք կբերեն հավելված, կկարողանան օգտագործել այն բոլոր սարքերից՝ առանց երկրորդ անգամ վճարելու:

Microsoft-ի գլխավոր մենեջեր Թերի Մայերսոնի խոսքով՝ այս հնարավորությունը կտարածվի շուտով նաև Xbox խաղային կցորդի վրա:

Աղբյուրը՝ theverge.com