Microsoft ընկերությունը BUILD 2014 կոնֆերանսին հայտնել է, որ իր Kinect սարքի 2-րդ տարբերակը Windows v2-ի համար և վերջինիս SDK փաթեթը կթողարկվի ընթացիկ տարվա ամռանը:
Ի տարբերություն առաջին տարբերակի՝ նորույթը կստանա մի շարք բարելավվումներ: Խոսքը գնում է գույները, խորութունը, անկյան լայնությունը, ինչպես նաև օգտագործողի գտնվելու դիրքը տարածությունում առավել ճշգրիտ որոշելու մասին: Այլ խոսքով, Kinect 2-ում կբարելավվեն սաքրի բոլոր հնարավորությունները:
Ներկառուցված խցիկը կկարողանա ապահովել 1080p ֆորմատի վիդեոնկարահանում: Մարդու կմախքի ճանաչման բարելավվումը կօգնի ստեղծել բազմազան ֆիտնես հավելվածներ Kinect-ի համար:
Նոր SDK-փաթեթը նախագծողներին հնարավորություն կտա մշակել հավելվածներ, որոնք կարող են միաժամանակ ճանաչել 6 մարդու և ոչ երկու, ինչպես նախկինում էր: Իսկ ճանաչելի հոդերի թիվը կհասնի 25-ի ամեն մարդու համար: Kinect-ի համար գրված հավելվածները կտարածվեն Windows Store օնլայն խանութի միջոցով:
Սարքի նոր տարբերակի արժեքի մաիսն Microsoft-ն առայժմ լռում է:
Աղբյուրը՝ Microsoft.com