Համացանցում հայտնվել է ճանաչված ռեժիսոր Լյուկ Բեսսոնի նոր «Լյուսի» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերակատարը դերասանուհի Սկարտել Յոհանսոնն է:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ գլխավոր հերոսուհի Լյուսին ստիպողաբար դառնում է թմրավաճառ: Իրադրությունը կտրուկ փոխվում է, երբ աղջկա արյան մեջ ընկնում է ուժեղ ազդող թմրանյութ: Դրա շնորհիվ Լյուսին դառնում է սուպերհերոս՝ ձեռք է բերում գերբնական ուժ և յուրօրինակ կարողություններ: Օրինակ նա վայրկյանական կարողանում է գիտելիք ստանալ, ձեռք է բերում տելեկինեզի շնորհք, ժամանակի կառավարման հնարավորություն և այլն:
Բացի Յոհանսոնից ֆիլմում նկարահանվել են դերասաններ Մորգան Ֆրիմանը, Չհվե Մին Սիկը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու միանգամից երեք քաղաքներում՝ Փարիզ, Նյու Յորք և Թայբեյ: Ֆիլմը հագեցած է լինելու բազում հատուկ էֆեկտներով, հայտնում է EuropaCorp ստուդիան: Ֆիլմը կթողարկվի 2014թ. օգոստոսին: