Ստեղծվել է դաջվածք անող ռոբոտ

Եռաչափ տպագրությունը շարունակում է օրեցօր զարմացնել բոլորին: Այսօր, երբ աշխարհում կա ռոբոտ-լրագրող կամ ռոբոտ-մերկապարուհի, ապա ժամանակն էր, որ հայտնվեր նաև դաջվածք անող ռոբոտ:

tatto

Ֆրանսիացի ուսանողները ստեղծել են դաջվածք անող ռոբոտի, որն աշխատում է եռաչափ տպիչի միջոցով:  Ուսանողները վերցրել են MakerBot Replicator-ը և այն ծրագրավորել են այնպես, որ ռոբոտը կարողանա գրել մարդու մաշկի վրա:

Ռոբոտ դաջվածքաբանի առաջին գործը մատանու տեսքով գործն է: Բոլոր հետաքրքրվողները կարող են դիտել ռոբոտի աշխատանքը լուսանկարներում այստեղ: