Microsoft-ը ներկայացրել է Windows in the Car համակարգը (վիդեո)

Microsoft ընկերությունը երկրար տարիներ տարբեր ավտոարտադրող ընկերությունների համար պատրաստել է մեքենայի կառավարման ինտերֆեյսներ, իսկ այժմ ընկերությունը պատրաստում է թողարկել իր սեփական համակարգը, որը կներդրվի ավտոմեքենաներում և կինտեգրվի Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների հետ:

microsoft

Ընկերությունը ներկայացրել է Windows in the Car համակարգը Build 2014 համաժողովի ընթացքում: Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ համակարգն այժմ փորձարկվում է որոշ ավտոմեքենաներում: Այն ցուցադրում է Windows Phone սմարթֆոնի էկրանն ավտոմեքենայի էկրանին՝ թույլ տալով օգտվել Maps, Xbox Radio, Spotify և այլ ծրագրերից:

Microsoft-ը չի հաղորդել, թե երբ համակարգը հասանելի կլինի մասսայական օգտագործման համար, սակայն եթե թեստավորումն արդեն ընթացքի մեջ է, ապա Windows in the Car-ի թողարկմանը կարելի է սպասել այս տարվա ընթացքում:

Աղբյուրը` theverge.com