Կապիտան Ամերիկան կվերադառնա 2016-ին

Մինչ կինոթատրոններում ընդանում է «Առաջին վրիժառուն» ֆիլմի 2-րդ մասի ցուցադրությունը, կինոարտադրող կոմիքսների հեղինակ Marvel ստուդիան հայտարարում է, որ Կապիտան Ամերիկան կվերադառնա 2016-ի մայիսի 6-ին:

captain-america-the-winter-soldier

Ֆիլմի 3-րդ մասը կնկարահանեն ռեժիսորներ Էնտոնի և Ջո Ռուսսոները: Ֆիլմի անվանումն առայժմ հայտնի չէ:

Նշենք, որ «Առաջին վրիժառու»-ի 3-րդ մասը կմրցակցի «Իքս մարդիկ: Ապոկալիփսիս», «Նոր Սարդ-մարդը 3» և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմերի հետ, որոնք թողարկվում են հենց 2016-ին մայիս ամսին:

Աղբյուրը՝ marvel.com