HP-ն ներկայացրել է Slate 8 Pro Business պլանշետը

Hewlett-Packard ընկերությունը առանց մեծ աղմուկ բարձրացնելու թողարկել է Slate 8 Pro Business պլանշետը, որը նախատեսված է կորպորատիվ օգտագործողների համար:

hp2

Պլանշետը համալրված է NVIDIA Tegra 4 սարքային հարթակով, պրոցեսորը քառամիջուկ է և ունի 1,8 ԳՀց հաճախություն: Օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ ներքինը՝ 16 Գբ: Էկրանը 8 դյույմանոց է՝ 1600×1200 կետայնությամբ և Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ շերտ ունի:

Դիմային տեսախցիկը նկարահանում է 720р վիդեո, իսկ հիմնականը 8 Մպ է՝ ավտոֆոկուսով և լուսադիոդային լուսարձակմամբ: Պլանշետն ունի Beats Audio աուդիոհամակարգ և աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Սարքի չափսերն են 220×141,5×9,9 մմ, իսկ քաշը 450 գրամ է: Մարտկոցը թույլ է տալիս 11,5 ժամ անընդմեջ տեսանյութ դիտել: Պլանշետի նախընտրելի գինը 350 դոլար է:

Աղբյուրը` hp.com