Ներկայացվել է Raspberry Pi Compute Module մինի-համակարգիչը

Raspberry Pi Foundation ընկերությունը ներկայացրել է Raspberry Pi Compute Module համակարգիչը, որը նախատեսված է սեփական սարքային հարթակները փորձարկող մշակողների համար:

rp1

Հիշեցնենք, որ Raspberry Pi համակարգիչները շուկայում վաճառվում են արդեն երկու տարի և ունեն մեծ տարածում: Դրանք ունեն երկու մոդել. փոքրն արժե $25 և ունի մեկ USB 2.0, իսկ մեծը՝ $35 և ունի երկու USB-պորտ և Ethernet մուտք: Երկու մոդելներն էլ ունեն 700 ՄՀց հաճախությամբ ARM  պրոցեսորներ, 512 Մբ օպերատիվ հիշողություն և SD-քարտի հնարավորություն:

Raspberry Pi Compute Module-ի պրոցեսորն ու օպերատիվ հիշողությունը նույնն է. այն ունի նաև 4 Գբ ներքին հիշողություն, որը փոխարինում է SD-քարտ օգտագործելու հնարավորությանը: Մինի-համակարգչի չափսերն են 67,6×30 մմ:

Raspberry Pi Compute Module-ի վաճառքը կմեկնարկի հունիս ամսին. սարքը կվաճառվի $30-ով:

Աղբյուրը՝ raspberrypi.org