Kickstarter-ում նոր The Micro 3D տպիչը 11 րոպեում հավաքել է 50 000 դոլար

scene3

Դրամահավաքի կայք Kickstarter-ը հարուստ է բազմազան հետաքրքիր նախագծերով: Հերթական հաջողակ նախագիծը տնային օգտագործման համար նախատեսված կոմպակտ եռաչափ միկրոտպիչն է՝ The Micro անվանմամբ:

Ընդամենը 11 րոպեում այս նախագիծը հավաքել է իրականացման համար 50 000 դոլարը: Այս պահին նախագիծը վաստակելէ  874 000 դոլար և դեռ 29 օր կա մինչ հանգանակության ավարտը:

e3436cb577b185eac0ca9f778ff77b6_large

Սարքն իսկապես կոմպակտ է: Այն ունի խորանարդի տեսք և կշռում է ընդամենը 1Կգ: Տպագրության համար կարելի է օգտագործել պլաստիկ ABS, PLA և նեյլոն: Տպիչի թույլատրությունը կազմում է 50-350 միկրոն, իսկ ճշգրտությունը՝ 15 միկրոն: Տպագրվող օբյեկտի մաքսիմալ բարձրությունը՝ 116մմ:

scene7

The Micro-ն համատեղելի է Windows, Mac և Linux օպերացիոն համակարգերի հետ: Տպիչի հետ միասին հասանելի կլինի նաև բրենդային ՕՀ՝ տպագրության համար՝ համատեղելի սենսորային էկրանների հետ: Առաջն 250 պատվիրողները կկարողանան ձեռք բերել The Micro տպիչը 200 դոլարով, իսկ սարքի սովորական արժեքը կկազմի 300 դոլար:

Աղբյուրը՝ Kickstarter.com