Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, այս տարի լրանում է սուպերհերոս Բեթմենի 75 ամյակը և այդ կապակցությամբ DC ընկերությունը մեկնարկել է մի շարք տոնական միջոցառումներ և նախաձեռնություններ:
Առաջին նախաձեռնություններից մեկը Բրյուս Ուեյնի մասին նոր կարճամետրաժ մուլտֆիլմ թողարկումն է: Այն պատմում է բժիշտ Հյուգո Ստրեյջեմի հետ՝ Բեթմենի հանդիպման մասին:
Գործողությունները տեղի են ունենում 1939թ-ին: Հիշենք, որ հենց այդ թվին է սուպերհերոսը առաջին անգամ ցուցադրվել հանրությանը:
Նշենք, որ «Բեթմենի տարվա» շրջանակներում պլանավորվում է նաև մի շարք այլ հետաքրքիր նախաձեռնություններ: