«Տոռ 2» ֆիլմի վիզուալ էֆեկտների ստեղծման գործընթացը (վիդեո)

Վիզուալ հատուկ էֆեկտների արտադրությամբ զբաղվող Method Studios ընկերությունը հրապարակել է «Տոռ:Խավարի թագավորությունը» ֆիլմի հատուկ էֆեկտների ստեղծման գործընթացի մասին տեսանյութ:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ֆիլմում հերոսներ Տորի և Մալեկիտի միջև կռիվը ամենաբարդ տեսարանն էր՝ վիզուալ էֆեկտների տեսանկյունից: Մասնագետները շատ սեղմ ժամկետներում ստեղծել են վիզուալ դեկորացիաներ, երկու աշխարհների միջև պորտալներ և անապատային աշխարհների միանգամից մի քանի պլանի ստեղծում:

Method Studios-ը զբաղվում է վիզուալ էֆեկտներիով 1998թ-իվ: Նրանք նախագծել են մի շարք հայտնի ֆիլմերի վիզուալ էֆեկտները՝ «Ռոբոկոպ», «Քաղցած խաղեր», «Երկաթե մարդը 3», «Արգո», «Ուոլ Սթրիթի գայլը» և այլն: