Microsoft Research-ի աշխատակիցներն անընդհատ աշխատում են ինովացիոն տեխնոլոգիաների և արտադրանքների վրա, որոնցից է առարկաների, դեմքերի և այլ տարածական օբյեկտների եռաչափ մոդելների ստեղծումը Windows Phone սմարթֆոնի միջոցով: Այդ մոդելները հետագայում հնարավոր կլինի տպել եռաչափ տպիչով:
Տվյալ տեխնոլոգիան հայտնի է որպես 3D Reconstruction, որի աշխատանքի մասին գաղափար կարելի է կազմել այս տեսանյութի օգնությամբ.
Ցուցադրված ինտերֆեյսը բավական պարզ է օգտագործողների համար, սակայն թե երբ այն հասանելի կլինի համընդհանուր օգտագործման համար, առայժմ չի հաղորդվում:
Աղբյուրը` Microsoft.com