MisTable՝ ինտերակտիվ սեղան մառախուղով էկրանից (վիդեո)

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի հետազոտողները ստեղծել են MisTable ինտերակտիվ համակարգը, որը կարողանում է կազմել բառից բուն իմաստով օդում ճախրող լուսանկար՝ հորիզոնական դիրքում:

Համակարգը բաղկացած է համակարգչից, պրոեկտորից և մառախուղի գեներատորից: Ստատիկ կամ դինամիկ լուսանկարը նախագծվում է մառախուղի վրա, որը ստեղծում է դատարկության մեջ էկրանի հայտնվելու տպավորություն:

MisTable-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ օդում ճախրող լուսանկարը հնարավոր է համալրել այլ պատկերներով: Օգտագործողները ժեստերի միջոցով կարող են աշխատել երկու էկրանների հետ՝ տեղափոխելով օբյեկտները մեկը մյուսի վրա:

Հետազոտողները հայտնում են, որ այս համակարգի իրականացման համակ օգտագործել են Kinect և Leap Motion կցորդները: Հիշենք, որ Kinect-ը բաղկացած է մի շարք սենսորների, վիդեոխցիկից և միկրոֆոնից: Իսկ Leap Motion-ը թույլ է տալիս որոշել գտնել շարժումները համապատասխան հեռավորության վրա: Այս երկու կցորդների համադրությունը հնարավոր է դարձնում մի շարք ֆունկցիաների կառավարում:

MisTable համակարգը կցուցադրվի ACM CHI 2014 կոնֆերանսին ապրիլի 26-ին Կանադայում:

Աղբյուրը՝ gizmag.com