Հրապարակվել է «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրեր» կինոկոմիքսի վերջին թրեյլերը (վիդեո)

Fox կինոընկերությունը հրապարակել է «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրեր» ֆիլմի 3-րդ և եզրափակիչ թրեյլերը:

x-men

Հիշենք, որ ֆիլմի սյուժեում մուտանտ-մարդիկ ոչնչացման եզրին են, որի պատճառը ԱՄՆ վարած քաղաքականությունն է մուտացիայով ծնվող մարդկան նկատմամբ: Բացի դրանից ֆիլմում Trask Industries ընկերությունը նախագծում է հատուկ զենք, որով հեշտ կարելի է ոչնչացնել մուտանտ-մարդկանց: Կինոկոմիքսի հերոսները ստիպված են ճանապարհորդել ժամանակի միջով և համագործակցել նախկին թշնամմիների հետ, որպեսզի իրավիճակը շտկեն:

Ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ ինչպիսիք են Մայքլ Ֆասբենդերը, Հյու Ջեկմանը, Ջենիֆեր Լոուրենսը, Պատրիկ Սթյուարտը, Հոլի Բերին և այլոք:

Ֆիլմի պրեմիերան կկայան մայիսի 22-ին: