Ծրագրավորողների 56%-ը հավատում է, որ մի օր միլիոնատեր կդառնա

Ծրագրավորողները չափազանց լավատես մարդիկ են. 2014-ի մարտին ամերիկյան Chef ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ գրեթե բոլոր ծրագրավորողները հավատում են, որ իրենց աշխատավարձն ապագայում ավելի բարձր կլինի, իսկ 56%-ը կարծում է, որ վաղ թե ուշ կդառնա միլիոնատեր: Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1000 ծրագրավորող:

php-textmate-code-developer

Հարցումը ցույց է տվել նաև, որ ծրագրավորողները այդքան էլ հակված չեն հաճախ փոխել իրենց աշխատանքը: Միջինում նրանք պատրաստ են նույն գործատուի մոտ աշխատել 9 տարի: Այս հանգամանքը պայմանավորված է բարձր աշխատավարձերով և աշխատանքային գոհացնող պայմաններով: ԱՄՆ-ում ծրագրավորողների միջին աշխատավարձը ավելի քան $6000 դոլար է ամսական՝ չհաշված բոնուսները:

U.S.News-ի վարկանիշի համաձայն՝ ԱՄՆ-ում ինժեներ-ծրագրավորողը ամենալավ մասնագիտությունների ցանկում առաջինն է:

Աղբյուրը՝ getchef.com