Ապրիլի սկզբում Microsoft-ը ներկայացրեց իր բրենդային ձայնային օգնականը՝ Cortana-ն, որն աշխատում է Windows Phone 8.1 ՕՀ-ով սմարթֆոններում: Այն դարձավ շուկայում առկա Siri և Google Now ձայնային օգնականների մրցակիցը:
Gizmodo տեխնոբլոգը անցկացրել է փորձարկում, որի ընթացքում երեք ձայնային օգնականներին նույն հարցերը և հրամաններն է տվել: Որոշ դեպքերում Cortana-ն իր արագությամբ ետ էր մնում մրցակիցներից, իսկ որոշ հարցումների ժամանակ անգամ հաղթում Siri-ին:
Իսկ ընդհանուր բոլոր երեք մրցակիցները՝ Siri, Cortana և Google Now-ն աշխատում են նույն արագությամբ: Փորձարկման ժամանակ ձայնային օգնականներն իրենք իրենց կարող էին օգտագործողի տեղ դնել և միասին շփվել: Ինչպես պարզվեց, երեք օգնականների անիմաստ խոսակցությունը կարող է երկարատև լինել:
Աղբյուրը՝ gizmodo.com