ԱՄՆ ՀԴԲ-ն ստեղծում է դեմքերի տվյալների աշխարհի ամենամեծ բազան

Բոլոր ամերիկյան ֆիլմերում հանցագործներին շատ օպերատվի կերպով կարողանում են ճանաչել՝ կատարելով տեսախցիկներից ստացված կադրերի վերլուծություն: Ընդամենը 1 թեթև հայացքով կադրում հայտնվելու դեպքում ԱՄՆ ՀԴԲ-ն Ձեզ կգաղտնազերծի:

Biometric Hardware Firms Display Security Solutions

ԱՄՆ ՀԴԲ-ն խոստանում է, որ շուտով նման տեխնոլոգիաները իրական կդառնան: Արդեն գալիք տարի նախատեսվում է հավքել 52մլն. դեմքերի տվյալների բազա:

Ինչպես գրում է Gizmodo-ն, տվյալների բազա կրում է NGI (Next Generation Identification) անվանումը և արդեն պարունակում է ավելի քան 100մլն. մարդկանց մատնահետքի տվյալներ: Բացի դրանից, կատարվում են ձեռքերի ափերի և աչքերի ոսպնյակի սկանավորման աշխատանքներ:

Դեմքերի ճանաչումը ընդամենը բիոմետրիկ տվյալների հավաքման հաջորդ փուլն է: Ընդհանուր քաղաքացիների բիոմետրիկ տվյալների հավաքագրման համար՝ շուտով ԱՄՆ-ում գործատուն նոր մարդու աշխատանքի ընդունելիս պետք է սկանավորի վերջինիս մատնահետքը, դիմանկարը և ուղարկի ՀԴԲ: