Պոլ Ուոկերին «Ֆորսաժ 7»-ում կփոխարինեն հարազատ եղբայրները

Անցյալ տարի ավտովթարում մահացած դերասան Պոլ Փուոկերի եղբայրները կմարմնավորեն իրենց եղբորը «Ֆորսաժ» ֆիլմի նոր մասում, հաղորդում է Vulture-ը՝ հղելով ֆիլմի Facebook էջի հայտարարությանը:

Paul Walker

Կալեբ և Կոդի Ուոկերները կփոխարինեն իրենց եղբորը բոլոր այն տեսարաններում, որոնցում չհասցրեց նկարահանվել իր դերում Պոլը:

«Ֆորսաժը՝ ընտանիքի մասին սագա է: Ֆիլմիմ հերոսները մի ընտանիք են և նույն զգացողությունները մենք ունենք իրար հանդեպ 13 տարի ֆիլմում աշխատելիս: Մեր ընտանիքը մեծ ճանապարհ է անցել և մեծ շոկ ապրել նոյեմբերին: Մեզ ժամանակ էր պետք մեր կորստի հետ հաշտվելու համար: Պոլը հասցրեց խաղալ ֆիլմի վերջին մասի բոլոր դրամատիկ տեսարաններում, կարծում եմ սա նրա կյանքի լավագույն դերն էր:  Մենք այժմ վերսկել են ֆիլմի նկարահանումները և մեր ընտանիքը համալրվել է Պոլի եղբայրներով», – նշվում է ֆիլմի Facebook էջի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Պոլ Ուոկերը մահացավ 2013թ. նոյեմբերի 30-ին ավտովթարում: «Ֆորսաժ 7» ֆիլմի նկարահանումները դադարեցվեցին որոշ ժամանակով: Ֆիլմի թողարկումը հետաձգվել է 1 տարով: Այն էկրաններ կբարձրանա 2015թ. ապրիլի 10-ին: